Рубрика: Մայրենի

Արև և լուսին

  • Հ. Թումանյանի «Արև և լուսին»  բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10 ածական (ինչպիսի՞), 10 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Տաշտ,կին,Արեգ,Լուսնյակ, արմունկներ, լեռներ, զույգ, աղջիկ, Արեգակ,տղա։

Կապուտակ, ձյունափայլ, ճերմակ, քաղցրալուր, երկնաբնակ, գեղեցիկ, սիրուն, մեծ, սև, գանգուր։

Հունցում է, երգում է, հեռանում է, ասում են, կանգնած է, լսվում է, չոքած է, տատանում է, անհետանում է, կանչեց։  

  • Գրի՛ր դյութական, ապարանք, անսասան, խավար, ձյունափայլ, համառ բառերի հոմանիշները։

Դյութական- մոգական

 ապարանք-պալատ

 անսասան-անշարժ

 խավար-մութ

 ձյունափայլ- ձյունաշող

 համառ- չլսող

  • Բալլադից դո՛ւրս գրիր 5 բարդ բառ և բաղադրիչների բաժանի՛ր։

Փափկահնչյուն-փափուկ+ա+հնչյուն

համրընթաց-համր+ընթաց

ձյունափայլ-ձյուն+ա+փայլ

քաղցրալուր –քաղցր+ա+լուր

երկնաբնակ-երկիր+ա+բնակ

  • Բնութագրի՛ր Արեգակին, Լուսնին և մայրիկին։

Արեգակը սև աչքերով, կեռ հոնքերով, գանգուր մազերով ամաչկոտ աղջիկ էր։

Լուսինը հետաքրքրասեր, գեղեցիկ տղա էր։

Մայրիկը հոգատար, աշխատասեր կին էր։

Рубрика: Բնագիտություն

Քամու բնութագրիչները

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարեոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդր կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:

Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:

Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:

Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժր չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժր 0 բալ է, իսկ եթե քամու ուժր 12 բալ է, ապա փոթորիկ է, որի րնթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:

Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:

Քամու ուժի օգտագործումը: Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցր եղել է առագաստը, որի օգնությամբ մարդր հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:

Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատ­րաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:

Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:

Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:

Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հող­մաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը հա­մաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:

Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:

Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրո­պական երկրներում և ԱՍՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:

Ուժ,արգություն, ուղղություն

  • Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:

Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:

  • Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:

  • Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:

Քամու արագությունը չափում են սարքով որի անուները հողմացույց և ֆլուգեր։ Իսկ նրա բ

  • Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:

Քամու առաջին միջոցն էր առագաստը, հողմաղացը, ալրաղացների աշխատանքի համար։