Рубрика: Մաթեմատիկա

Կոտորակներ

  • Կոտորակները  բերեք ընդհանուր հայտարարի
  • 3/5 և 1/4=12/20, 5/20
  • 5/3 և 7/24=40/24, 7/24
  • 2/5 և 7/9=18/45, 35/45
  • 1/30 և 5/6=1/30, 25/30
  • 3/11 և 4/3=9/33, 44/33
  • 1/12 և 4/5=5/60, 48/60
  • 5/8 և 3/4=5/8, 6/8
  • 3/5 և 5/14=42/70, 25/70
  • 1/21 և 3/7=1/21, 9/21
  • 7/5 և 4/11=77/55, 20/55
  • 5/2 և 3/28=70/28, 3/28
  • 1/100 և 7/50=1/100, 14/100
  • 6/13 և 4/3=18/39, 52/39
  • 7/12 և 5/8=14/24, 15/24
  • 7/100 և 3/200=14/200,3/200
  • 5/4 և 12/18=45/36, 24/36
  • 1/12 և 5/36=3/36, 5/36
  • 5/13 և 15/11=55/143, 195/143
  • 1/15 և 7/30=2/30, 7/30
  • 9/10 և 5/3=27/30, 50/30
  • 1/4 և 5/6=3/12, 10/12
  • 9/7 և 3/14=18/14, 3/14
  • 8/3 և 7/13=104/39, 21/39
  • 17/8 և 3/6=51/24, 12/24
  • 9/50 և 24/25=9/50, 48/50
Рубрика: Մայրենի

Եղիշե Չարենցի «Հայրենիքում»

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորի՛ր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
  • Ձյունապատ -ձյուն+ա+պատ, բարդ բառ
  • մանկական -մանուկ+ական, ածանցավոր բառ
  • աստղային- աստղ+ային, ածանցավոր բառ
  • անհուն- ան+հուն, ածանցավոր բառ
  • ձյունոտ — ձյուն+ոտ, ածանցավոր բառ
  • իրիկնամուտ- իրիկուն+ա+մուտ, բարդ բառ
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
  • Աչեր-աչքեր
  • մրմունջ – շշնջոց, մեղմ, ցածր ձայն
  • անուրջ- երազ

Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Գոյական-լեռներ, լճեր, աչեր, հոգի, ես, կորուստ։

Ածական-ձյունապատ, կապույտ, մանկական, թափանցիկ, ձյունոտ, սուրբ ։ 

Բայ-նայում էի, զարթնում էր, կանչում էր, ծածկում էր, խառնելով։

Рубрика: Մայրենի

Պապիկի խորհուրդը

Լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում, ով իր կյանքը չէր սիրում։ Նա անըդնդհատ ասում էր․

-Ամեն օր ինձ հետ անհաջողություններ են լինում․ կա՛մ հիվանդանում եմ, կա՛մ ցածր գնահատական եմ ստանում, կա՛մ վիճում եմ ընկերներիս հետ և այլն։

Նա ամեն օր բողոքում ու բողոքում էր իր կյանքից։ Հանկարծ իր պապիկը լսում է, որ թոռնիկը բողոքում է իր կյանքից, կանչում է նրան և ասում․

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս, այնքան աշխարհը կժպտա քեզ։ Բավական է վատ մտքեր ունենաս, դու միշտ լավը մտածի՛ր և կտեսնես, որ ամեն ինչ լավ կլինի։

Այդ օրվանից աղջիկը միշտ հաջողություններ էր ունենում, նա երբք չէր հիվանդանում, լավ գնահատականներ էր ստանում, խաղում էր ընկերների հետ։