Рубрика: Ձմեռային ճամբար 2024

Ձմեռյին ճամբար  օր 7

Այսօր ձմեռային ճամբարի յոթերորդ  օրն էր ։ Օրվա սկզբում մասնակցեցինք  ընդհանուր պարապմունքին։ Այնուհետև շարունակեցինք մեր կիսատ թողած թևնոցները խաչ կարերով։ Հետո սովորեցինք ընկեր Հասմիկի հետ Փալանչո պարը։ Մեզ մոտ էր եկել Արևմտյան դպրոցը մեզ հետ համագործակցելու համար։ Միասին նկարեցինք կաշվի վրա, որը դառնալու էր թևնոց։ Ես նկարել եմ իմ անվան առաջին տառը թռչնատառով։

Рубрика: Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբար օր 6

Այսօր ձմեռային ճամբարի վեցերորդ օրն էր ։ Օրվա սկզբում մասնակցեցինք ընդանուր պարապմունքին։ Այնուհետև շարունակեցինք մեր կիսատ թողած թևնոցները խաչ կարերով։ Հետո մեզ մոտ եկել էր ընկեր Լաերտը և սովորեցրեց ծիսական պար։ Հետո երգեցինք և տոնածառի խաղալիքները հավաքեցինք։ Օրվա վերջում հոլ պտտեցինք։

Рубрика: Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբարի օր 5

Այսօր ձմեռային ճամբարի հնգերորդ օրն էր։ Օրվա սկզբում մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին։ Այնուհետև մեր կիսատ թողնված թևնոցները ասեղնագործեցինք խաչ կարերով և ստացանք հայկական զարդանախշերով թևնոց։ Իսկ հետո հոլ պտտացրեցինք։ Ես կարողացա հոլը պտտացնել նաև ձեռքիս վրա։

Рубрика: Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբար օր 4

Այսօր ձմեռային ճամբարի չորրորդ օրն էր։ Օրվա սկզբում մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին։ Այնուհետև սովորցիք պար 12-րդ դասարանցիների հետ։ Մենք նաև շարունակեցինք կարել հայկական նախշը կտավի վրա, մի քանի օր հետո այն կդառնա թևնոց։

Ահա թե ինչ ստացվեց ինձ մոտ։

Рубрика: Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբար օր 2

Այսոր ձմեռային ճամբարի երկրորդ օրն էր։ Օրվա սկզբում մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին։ Այնուհետև սկսեցինք հայկական նախշեր պատրաստել կավից։ Մենք այսօր նույնիսկ գնացինք սահադաշտ։ Երբ վերադարձանք, խաղացինք լոտո։

Рубрика: Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբար օր 3

Այսօր ձմեռային ճամբարի երորրդ օրն էր։ Օրվա սկզբում մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին։ Այնուհետև մենք խաղացինք սեղանի խաղեր և սկսեցինք մեր գծած հայկական նախշերը տպել կավի վրա։ Մեր օրը վերջացրեցինք կարելով կտավի վրա։

Рубрика: Ձմեռային ճամբար 2024

Ձմեռային ճամբար օր 1

Այսօր ձմեռային ճամբարի առաջին օրն էր։ Օրվա սկզբում մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին։ Այնուհետև ուսումնասիրեցինք հայկական զարդանախշեր ,իսկ հետո էսքիզներ արեցինք, որպեսզի մասնակցենք «Ազգագրական փառատոնին»։ Հետո ներկեցինք կավե թրծված ձկնիկներին և իմացանք, որ կավը թրծվում է երկու անգամ, առաջին անգամ թրծվում է ամրանալու համար ,իսկ երկրորդ անգամ թրծվում է, որպեսզի կավը ջնարակվի։ Նաև իմացանք Manet Tiles գործարանի մասին։