Рубрика: Մայրենի

Երկիր առանց սխալների

Ապրում էր մի մարդ,
Անհանգիստ մի մարդ:
Նա շրջագայել էր ողջ մոլորակով,
Փնտրել էր ամբողջ երկրով մեկ
Մի անսխալ երկիր:
Բայց, ցավոք, հույսերը զուր էին
Ամենուր հանդիպում էր սխալների՝
Ե՛վ հյուսիսում, և՛ հարավում,
Ամենափոքր տարածաշրջաններում
Ամենուր սխալներ էին:
Ուրեմն նա անիմա՞ստ էր փնտրում,
Ո՛չ, մենք դրա հետ համամիտ չենք:
Պետք է այլ նպատակ դնել:
Փնտրել լրիվ ուրիշ ճանապարհ.
Դադարել շրջել աշխարհից աշխարհ,
Անհանգստացնել ողջ մոլորակը,
Այլ քո երկրում պետք է շտկես
Սխալները մեկ առ մեկ:

  1. Մտովի շրջագայիր հերոսի հետ, գրիր, թե որ երկրներում շրջեցիք և ի՞նչ սխալներ տեսաք:

Մտովի շրջագայում եմ հերոսի հետ և գրեթե բոլոր երկրներում տեսնում են, իմ կարծիքով, ամենասարսափելի սխալը՝ պատերազմը։ Ես կուզենայի, որ մարդիկ խաղաղության մեջ ապրեն, պատերազմներ չլինեն, մարդկանց կյանքեր չխլեն։ Այդ սխալն անուղղելի է, մնացած սխալները հնարավոր է ուղղել։

  • Ի՞նչ սխալներ ես դու գործել, որոնց համար զղջացել ես:

Ես զղջացել եմ, որ եղբորս հետ վիճել եմ։

  • Ի՞նչ է սխալը:

Սխալը դա շեղումն է որոշակի կանոններից, օրենքներից։